Մենք ստիպված ենք Հայաստանում ռուսական ալիքները հեռարձակել. ՀՌԱՀ ղեկավար |news.am|
14:01 - 22 ապրիլի, 2019

Մենք ստիպված ենք Հայաստանում ռուսական ալիքները հեռարձակել. ՀՌԱՀ ղեկավար |news.am|

news.am: Հայաստանում հեռարձակվում է շուրջ 2 հազար տարբեր բնույթի հեռուստատեսային ծրագիր, որոնց հիմնական մասը ռուսերեն է: Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ-ում «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին» հաշվետվությունը ներկայացնելիս ասաց կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին 2 տարիներին մալուխային հեռուստատեսության շնորհիվ «մեծացել է այլ օտար լեզուներով հեռուստատեսային ծրագրերի թիվը»: Սակայն Հակոբյանը խոստովանեց, որ Հայաստանում, որպես կանոն, «օտարներից» հասկանում են միայն ռուսերենը, չնայած հեռուստաալիքներ են հայտնվել, որոնք հեռարձակվում են ֆրանսերենով, իսպաներենով, անգլերենով եւ գերմաներենով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել