Մերկելը՝ Եվրոպայի համար մութ տարիների եւ Թրամփի հետ հարաբերությունների մասին |news.am|
06:16 - 29 մայիսի, 2019

Մերկելը՝ Եվրոպայի համար մութ տարիների եւ Թրամփի հետ հարաբերությունների մասին |news.am|

news.am։ Գերմանիան դեռ պետք է դիմակայի մութ ուժերին, որոնք աջակցություն են ստանում աշխարհում: Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ակնհայտ է, որ Գերմանիայում դրանք մշտապես դիտարկվել են որոշակի համատեքստում, մեր անցյալ համատեքստում, ինչը նշանակում է, որ մենք պետք է առավել զգոն լինենք, քան մյուսները»,- ասել է Մերկելը:

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է բախվի «անցյալի ուրվականների» հետ:
Վերջին օրերին գերմանացի պաշտոնյաները տեղի հրեաներին զգուշացրել են, որպեսզի նրանք կիպա չկրեն՝ հակասեմիտական հարձակումների ուժգնացումից հետո: Խոսելով հակասեմիտականության աճի մասին՝ Մերկելն ասել է, որ Գերմանիայում, ցավոք, հակասեմիտականներ միշտ եղել են:

Մերկելը, ով 13 տարի կանցլեր է եղել, իրեն մեղավոր է անվանել Եվրոպայում պոպուլիստական ալիքի համար:

Կանցլերը կրկին պաշտպանել է Գերմանիա գրեթե 1 մլն փախստականի մուտքը թույլ տալու իր որոշումը՝ հայտարարելով, որ դա լավագույն միջոցն է հումանիտար ճգնաժամը լուծելու համար, ինչպես օրինակ եղավ Սիրիայում եւ Իրաքում:

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններին, Մերկելը խոստովանել է, որ իրենք վիճելի պահեր են ունեցել, սակայն կարողացել են «ընդհանուր լեզու գտնել» այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել:

«Միացյալ Նահանգների՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունած կարեւորագույն որոշումներից է Եվրոպային եւ Գերմանիային սեփական զարգացման հնարավորություն տալը»,- նշել է Մերկելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել