Մեր առջեւ խնդիր ենք դրել, որ ներկայացված լինենք ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյում. նման բան վերջին 10-12 տարում չի եղել. Համազասպ Դանիելյան |news.am|
15:53 - 25 փետրվարի, 2020

Մեր առջեւ խնդիր ենք դրել, որ ներկայացված լինենք ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյում. նման բան վերջին 10-12 տարում չի եղել. Համազասպ Դանիելյան |news.am|

news.am: Աշխարհաքաղաքական շահերը շատ կարեւոր են. գաղտնիք չէ, որ այսօր Ուկրանայի հարցում շատ մեծ կոալիցիա կա Արեւմուտքի երկրների կողմից, իսկ Ռուսաստանին աջակցող պատվիրակությունների թիվը բավական սահմանափակ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Համազասպ Դանիելյանը:

«Աբխազիայի եւ Հարավային օսիայի հակամարտությունների մասով էլ իրավիճակը բավական միանման է, հետեւաբար, բավական հեշտ է Ադրբեջանին փորձել այդ ամբողջ սոուսի տակ դիրքավորել ԼՂ հակամարտությունը: Չնայած դրան, մենք երկու շատ լավ նախանշաններ ունենք: Առաջինը, որ բանավոր զեկույցի ընթացքում շեշտադրում գնաց իմ նշած հակամարտությունների վրա եւ մեծ հաշվով Ղարաբաղը դրական առումով շրջանցվեց: Երկրորդն այն է, որ ունենք Լյուքսեմբուրգի նախադեպը, երբ կարողացանք նույնիսկ այն պայմաններում, որ պատվիրակությունը նոր էր, կապերը շատ ավելի քիչ էին, կարողացանք ԵԱՀԿ ԽՎ տրամադրությունները դեպ մեր դիրքորոշում կամ չեզոք դիրքորոշում»,-ասաց Համազասպ Դանիելյանը:

Նա նկատեց, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում բոլոր զեկուցողները բանավոր ներկայացնում են իրենց մոտեցումները, թեզիսների ձեւով, հետո աշխատանք է տեղի ունենում ու հրապարակում են սեւագիրը. «Հիմա այդ սեւագրին ծանոթանալու նախնական փուլում շատ կարեւոր է, որ հայկական պատվիրակությունը Բյուրոյում ներկայացված լինի: Իսկ Բյուրոյում ներկայացված են այն պատվիրակությունների ներկայացուցիչները, որոնք կամ նախագահ են, կամ համանախագահ են, կամ հանձնաժողովներում որեւէ պաշտոն ունեն, կամ զեկուցող են:

Հայաստանում գոնե վերջին 10-12 տարիներին, ցավոք, չի եղել պատվիրակություն, որ այս որեւէ մակարդակում ներկայացված լինի: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, գուցե հավակնոտ, որ Բյուրոյում ներկայացված լինենք, որ վվաղ կանխարգելման համակարգն աշխատի, եւ ամռանն ընդառաջ անակնկալներ չունենանք»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել