«Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը». Իտալիայում Հայաստանի դեսպանություն
15:31 - 15 նոյեմբերի, 2019

«Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը». Իտալիայում Հայաստանի դեսպանություն

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ: Դեսպանատան ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արված.

«Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը:

Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները:

Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։
Քեզ հետ ենք, Վենետիկ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել