Մեր իրավապահ համակարգում այսօր չկա շինծու քրեական գործերը վերանայելու կամք․Անդրիաս Ղուկասյան
11:41 - 24 մայիսի, 2019

Մեր իրավապահ համակարգում այսօր չկա շինծու քրեական գործերը վերանայելու կամք․Անդրիաս Ղուկասյան

Անդրիաս Ղուկասյանի ելույթը Անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։

«Հարգելի գործընկերներ քիչ առաջ առցանցից հարց լսեցինք՝  Ի՞նչ է լինելու Հայաստանում շինծու քրեական գործերի ճակատագիրը։ Արդարադատության նախարարի տեղակալը զարմացավ և ասեց՝ այդ որո՞նք են շինծու գործերը։ Շինծու քրեական գործերը դա այն քրեական գործերն են, որոնք որ հարուցված են կեղծ ապացույցների և սուտ ցուցմունքների հիման վրա։

Եվ քաղբանտարկյալներին վերաբերող հատվածը դա ընդամենը փոքր հատվածն ա այն մեծ պրակտիկայի Հայաստանում, որը տեղի ունի և փաստաբանները դա կհաստատեն, որը ցավոք սրտի մեր արդարադատության համակարգի լրջագույն հիվանդություններից մեկն է։ Հարցը այստեղ միայն դատական համակարգի մեջ չէ, այլ արդարադատության համակարգի բոլոր էլեմենտների համախմբության մեջ է։

Ես այսօր ամբաստանյալ եմ, ես մեղադրվում եմ երկու ծանր և երկու առանձնապես ծանր հանցագործությունների մեջ առ այսօր։ Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, քրեական հետապնդումը իմ նկատմամբ շարունակվում է և ինչի մասին է սա խոսում։ Սա խոսում է այն մասին, որ մեր իրավապահ համակարգում այսօր չկա կամք շինծու քրեական գործերը վերանայել։ Ու պարզ է, թե ինչու չկա այդ կամքը։

Որովհետև այդ կամքը ենթադրում է, որ պետք է կիրառվեն ապօրինի ազատազրկման մասին նախատեսված նորմերը և տասնյակ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետև դա հենց այնպես բան չի՝ կեղծել ապացույցներ, սուտ ցուցմունքներ տալ, և մեր օրենսդրությունը բաց չունի իրականում։

Մենք օրենսդրությամբ նախատեսել ենք պաշտպանություն մեր բոլոր քաղաքացիներին կեղծ մեղադրանքներից և կեղք քրեական գործերից։ Եվ այսօր կարող եմ փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում այն փոփոխությունները, որոնք որ տեղի ունեցան մեր երկրում այնուամենայնիվ չեն վերաբերվել իրավապահ համակարգում այ էս լրջագույն խնդրին։

Պե՞տք են ճշմարտության հանձնաժողովներ, իհարկե պետք են ճշմարտության հանձնաժողովներ։ Բայց դրանք ե՞րբ են պետք դառնում, երբ որ չկա էդ կամքը ինքնուրույն եղած մեխանիզմների շրջանակում բացահայտել, կասեցնել և վերանայել էն բոլոր հանցագործությունները, որոնք որ կատարվել են անցյալում։

Շատ կարևոր է, որ անցումային արդարադատության հարցը մենք չդիտարկենք զուտ դատավորների վեթինգի շրջանակում կամ ինչ֊որ այնպիսի կոսմետիկ բարեփոխումների շրջանակում, որը կարծես թե հնարավորություն կտար ասել՝ վերջ մեր երկրում ունենք առաջ կատարած բարեփոխումներ և եկեք վստահենք դատական համակարգին։

Դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը կվերականգնվի, երբ որ ամբողջ իրավապահ համակարգը տեսանելի կլինի հանրությանը, որ իսկապես բարեփոխվել է։ Իսկ դա կարող է լինել նախևառաջ քաղաքական գնահատականից հետո։ Պետք է լինի քաղաքական գնահատական, որ երկրում եղել է ռեժիմ և երկրի իրավապահ համակարգը շեղվել է օրինական ճանապարհից։

Մինչև այդ քաղաքական համակարգը չլինի, այդ գնահատականը չլինի, դժվար է խոսել թե՛ վեթինգի մասին, թե՛ լյուստրացիայի մասին, թե՛ ցանկացած անցումային արդարադատության մասին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել