«Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Թուրքիային և կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները». ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ |tert.am|
14:14 - 29 փետրվարի, 2020

«Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Թուրքիային և կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները». ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը հրավիրվել է սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Գնահատելով փետրվարի 27-ին թուրք զինծառայողների վրա կատարված հարձակումը` Քելլի Քրաֆթն ասել է. «ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է թուրքական զորամիավորումների վրա կատարված հարձակումը: Այդ հարձակումներն ապօրինի, անիմաստ և բարբարոսական են: Հայտնելով ցավակցություններ մահացածների ընտանիքներին` ԱՄՆ-ն իր հավատարմությունն է հայտնում ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային»:

ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել նաև անհապաղ դադարեցնել կրակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները: Մենք կոչ ենք անում նաև սիրիական ուժերին և նրա կողմնակիցներին նահանջել 2018 թվականին որոշված հրադադարի ռեժիմի սահմաններից»,-ասել է Քրաֆթը:

Խոսելով Սիրիայում ստեղծված հումանիտար իրավիճակից` ԱՄՆ ներկայացուցիչն ասել է. «Ես նորից եմ հարցնում ձեզ` մենք ուղղակի նստելու ենք և դիտե՞նք, թե ինչ է կատարվում: Մենք լռելո՞ւ ենք: Թե՞ մենք կարող ենք օգնել այդ մարդկանց: Դեռ քանի՞ երեխա պետք է մահանա, որ մենք բարձրացնենք մեր ձայնը և ասենք. «բավակա՛ն է»:

 

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել