Մեքսիկայի նախագահն աղքատներին օգնելու նպատակով վաճառում է նախագահական հանգստավայրը |tert.am|
06:46 - 24 հունիսի, 2019

Մեքսիկայի նախագահն աղքատներին օգնելու նպատակով վաճառում է նախագահական հանգստավայրը |tert.am|

tert.am։ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կիրակի հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է վաճառել Կարիբյան ծովում մեքսիկական Կոսումել կղզու վրա գտնվող նախագահական հանգստավայրը՝ Կինտանա Ռոո նահանգի աղքատներին օգնելու նպատակով, հաղորդում է ria.ru-ն:

«Ես լավ կուսումնասիրեմ Կոսումել կղզու Casa Maya նախագահական հանգստավայրի հետ կապված ամեն ինչ, քանի որ այն վաճառվելու է և գումարը հատկացվելու է Կինտանա Ռոո նահանգի աղքատներին»,-հայտնել է Լոպես Օբրադորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել