Միայն Հովհաննես Քոչարյանը գիտի, թե ինչու է ազատվել. Հունան Պողոսյան |aysor.am|
10:17 - 29 հոկտեմբերի, 2019

Միայն Հովհաննես Քոչարյանը գիտի, թե ինչու է ազատվել. Հունան Պողոսյան |aysor.am|

aysor.am: Ես երիտասարդ տարիքում պաշտոններ եմ զբաղեցրել և կարծում եմ, որ երիտասարդ լինելն առավելություն է, իսկ երիտասարդության և փորձի համադրումը ամենաիդեալական տարբերակն է, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

«Ավելի կարևոր է փորձի և երիտասարդության համադրումը: Դուք գնում եք ծայրահեղության՝ հակադրելով դրանք», - ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր համար նորմա՞լ է, որ 25 տարեկանն իրեն ղեկավարի, Հունան Պողոսյանը պատասխանեց.

«Ես 25 չէ, բայց 29 տարեկանում ղեկավարել եմ և կարծում եմ դա շատ նորմալ է, եթե ղեկավարը նորմալ է, պատրաստված, պատասխանատվության մեծ զգացում ունի և պետականություն կա մեջը»:

Մարզպետը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոններում քաղաքացիական անձանց նշանակելու հնարավորությամբ ոստիկանության համակարգը քաղաքականացվում է։

«Չէի ասի, նման հարցերն ինձ առանձնապես չեն էլ վերաբերվում», - ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ այդ հարցի վերաբերյալ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հայտնած կարծիքից հետո նա ազատվեց աշխատանքից, Սյունիքի մարզպետն ասաց՝ չի կարող միանշանակ պնդել։

«Միայն Հովհաննես Քոչարյանը գիտի, թե ինչու է ազատվել: Պաշտոնական տեղեկատվության ամաձայն Հովհաննես Քոչարյանն իր դիմումի համաձայն ազատվել է», - ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել