Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է. Արտակ Զեյնալյան |24news.am|

08:37 - 29 ապրիլի, 2019

24news.am:  Կառավարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ  արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն օգտագործել է պաշտպանվողի իր իրավունքն ու ձերբակալվելուց հետո խնդրել է Ռուսաստանի իշխանությանը քաղաքական ապաստան տալ իրեն, և հիմա Ռուսաստանի սուվերեն իրավունքն է տա՞լ այդ ապաստանը, թե՞՝ ոչ:

Կարծիք կա, որ Պողոսյանն այդ ամենն անում է Հայաստան արտահանձնելու որոշումը ձգձգելու համար, նշել է Զեյնալյանը և հավելել, որ եթե հիմա նա դիմում է, ապա փորձում է բողոքարկել որոշումը և այլն, ապա դա բավական երկար կտևի, ու Պողոսյանը ժամանակ կշահի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել