news.am:  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր բացառել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ կներկայացնի հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: Ավելի ուշ «Գազպրոմ Արմենիան» հաստատել էր՝ գազի սակագնի վերանայման հարց քննարկվում է:

 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանել է․


«Մեր կարծիքով, մինչև 2020թ. ապրիլ սակագնի վերանայման հայտ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից չի ներկայացվի, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են և դեռ չեն ամփոփվել: 2020թ.-ին ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացնելու դեպքում այն բաց և հրապարակային կքննարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որտեղ և՛ փորձագետները, և՛ ընդհանրապես ցանկացած անձ հնարավորություն կունենա հիմնավորված դատողություններ անելու և գնահատականներ տալու գնագոյացման վերաբերյալ»: