tert.am:  ՌԴ Դաշնային հարկային ծառայության նոր ղեկավար է նշանակվել Դանիիլ Եգորովը: 

Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ նորընտիր վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Մինչ այս Եգորովը զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը:


Դանիիլ Եգորովը ծնվել է 1975 թվականին Մոսկվայում: Ավարտել է Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանը: Որոշ ժամանակ նա եղել է ձեռնարկությունների և քաղաքացիների աջակցության միջտարածաշրջանային փաստաբանների ասոցիացիայի հանձնաժողովի անդամ:

2001 թվականից աշխատել է հարկային նախարարության կառույցներում: Զբաղեցնում է Դաշնային հարկային ծառայության մայրաքաղաքային վարչության վերահսկիչ բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է ֆիզիկական անձանց և խոշոր հարկատուների հետ վեճերի լուծման բաժինները, զբաղեցրել է Դաշնային հարկային ծառայության նախաքննական աուդիտի ստորաբաժանման ղեկավարի տեղակալի և ղեկավարի պաշտոնները: