Միջազգային հանրության երկու ձեռքում էլ ճիպոտ կա, որից մեկը կարող է դառնալ կոնֆետ. Թևան Պողոսյանը՝ ՀՀ դատական համակարգում փոփոխությունների մասին |tert.am|
08:11 - 22 մայիսի, 2019

Միջազգային հանրության երկու ձեռքում էլ ճիպոտ կա, որից մեկը կարող է դառնալ կոնֆետ. Թևան Պողոսյանը՝ ՀՀ դատական համակարգում փոփոխությունների մասին |tert.am|

tert.am։ Իմ պատկերացմամբ, անտեղի կոչ եղավ՝ դատարանների մուտքը փակելու: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով՝ դատարանների մուտքերը արգելափակելու վերաբերյալ վարչապետի կոչին։

«Այդ կոչից հետո շատ փորձագետներ, քաղաքական միավորումներ, կուսակցություններ մտահոգ մարդիկ արտահայտեցին այն միտքը, որ չի կարելի դա անել և այն չի նպաստելու որևէ դրական բանի, նույնիսկ երկրին կարող է հարվածներ հասցնել»,-ասաց նա և նշեց, որ գուցե դա է պատճառը եղել, որ մարդկանց մասնակցությունը սպասվածի չափ չէր:
Թևան Պողոսյանը նշեց, որ հաջողության հասած ինստիտուտները տրանսֆորմացիոն ճանապարհով են անցնել և ամենամեծ սխալը կլինի այդ ինստիտուտները կանգնեցնելը:

Հարցին, թե այս ամենն ինչ ազդեցություն ունեցավ Հայաստանի միջազգային վարկանիշի վրա, Թևան Պողոսյանն ասաց, որ եթե մենք սրանից հետո քաղենք համապատասխան դասեր, գործընթացները ճիշտ տանենք, 1-2 տարի անց կունենանք բարձր վստահություն ունեցող անկախ դատական համակարգ, իսկ ԵԽԽՎ-ի հայտարարության տեքստի մեջ ամեն մարդ կարող է մի բան տեսնել:

«Մենք ձևավորեցինք մի դաշտ, որ միջազգային հանրությունը ունի մի ձեռքում մի հատ ճիպոտ, որով ասում է, թե՝ չեք պահել իշխանության ճյուղերի միջև հավասարությունը, մյուս ձեռքում ունի ուրիշ ճիպոտ և ասում է, որ մենք պատրաստ ենք բարեփոխումներին աջակցել և հնարավոր է այս երկրորդ ճիպոտը դառնա կոնֆետ: Եթե մենք բարեփոխումները ճիշտ անենք, կստանանք դրական արդյունքը, և մեր իմիջի վրա բացասական չի ազդի»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել