Մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք․ ԱՆ խոսնակ
21:22 - 31 մարտի, 2020

Մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք․ ԱՆ խոսնակ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք: Այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել