news.am։ Մի քանի օրվա ընթացքում պատրաստ կլինի «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ ամբողջական եզրակացությունը: Հունիսի 5-ին մամուլի ասուլիսին այս մասին տեղեկացրեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ եզրակցությունը կվերաբերի նաեւ իր գլխավորած գերատեսչության աշխատակիցներին, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:
Գրիգորյանը նշեց, որ այն բանից հետո, երբ եզրակացությունը փոխանցվի Նախարարությանը, դրանից ելնելով, որոշում կկայացվի:
«Մայիսի 31-ին քննչական կոմիտեն ստացել է նախնական եզրակացությունը, սակայն մենք այն չենք ստացել», - ասաց նա:
comment.count (0)