Մյունխենում նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը |azatutyun.am|
18:59 - 14 փետրվարի, 2020

Մյունխենում նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Մյունխենում, Անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակում, գալիք կիրակի՝ փետրվարի 16-ին նախատեսված է Սերգեյ Լավրով-Մևլութ Չավուշօղլու հանդիպումը: Ռուսաստանի արտգործնախարարությունից «Ինետերֆաքս»-ին ասել են, որ նման հանդիպում «պլանավորվում է»:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակն ասել էր, որ փետրվարի 14-16-ը, Սերգեյ Լավրովը, որպես Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին:

Վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները լարվել են Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակի պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել