Մնացականյանի անդրադարձը առավել քան հստակ էր. Ռուբեն Ռուբինյան
18:29 - 21 ապրիլի, 2020

Մնացականյանի անդրադարձը առավել քան հստակ էր. Ռուբեն Ռուբինյան

Արտգործնախարար Մնացականյանի այսօրվա անդրադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համապարփակ էր ու առավել քան հստակ։ Այս մասին ֆեյսբուքյան էր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշել է․

«Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ Մեր սկզբունքային դիրքորոշումները վերջին երկու տարիներին բազմիցս բաց և անկեղծ արտահայտվել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանների առաջ:

Հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում մեզ համար սկզբունքային առաջնայնություն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը։

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության։

Հակամարտությունը կարող է ունենալ բացառապես խաղաղ լուծում։

Հայկական կողմերը երբևէ չեն գնալու միակողմանի զիջումների։

Այն, ինչ ադրբեջանական կողմը դիտարկում է որպես տարածք, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն։ Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել