Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ի պաշտպանություն ձերբակալված լրագրող Իվան Գոլունովի պիկետ անող լրագրողներին |hetq.am|
14:46 - 07 հունիսի, 2019

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ի պաշտպանություն ձերբակալված լրագրող Իվան Գոլունովի պիկետ անող լրագրողներին |hetq.am|

hetq.am։ Մոսկվայի ոստիկանությունն այսօր ձերբակալել է ի պաշտպանություն «Մեդուզա» կայքի ձերբակալված լրագրող Իվան Գոլունովի իրականացվող անհատական պիկետի ակցիայի մասնակից լրագրողներին: Պիկետն իրականացվում էր Ռուսաստանի ներքին գործերի նախարարության շենքի առջեւ:

«Մեդուզայի» տեղեկատվության համաձայն` ոստիկանները փաստաթղթերի ստուգման պատրվակով նրանց մտցնում են ոստիկանական մեքենա, ապա ձերբակալում: Ձերբակալվածների թվում են Պավել Կանիգինը, Անդրեյ Բորոզկոն, Ալեքսանդր Պոլիվանովը, Ալեքսանդր Գորաբչյովը, Գրիգորի Տումանովը, Վիկտորյա Միկիշան, Իլյա Ազարը, գրող Վիկտոր Շենդերովիչը եւ այլք:

Իվան Գոլունովին ձերբակալել են հունիսի 6-ին: Նա մեղադրվում է խոշոր չափի թմրանյութեր իրացնելու մեջ: Լրագրողը չի ընդունում մեղադրանքը եւ հայտարարում է, որ թմրանյութը «գցել են» իր պայուսակի մեջ:

Ոստիկանությունում Իվան Գոլունովին թույլ չեն տվել փաստաբան կանչել, ծեծել են եւ արգելել շտապօգնություն հրավիրել:

Բացի այդ, ոստիկանությունը հրաժարվել է Իվան Գոլունովից կենսաբանական փորձանմուշներ վերցնել, ինչը կապացուցեր, որ նա չի դիպել թմրանյութի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել