Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 20-րդ դեպքը․ մահացողը 39 տարեկան է․ Интерфакс |tert.am|
00:23 - 03 ապրիլի, 2020

Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 20-րդ դեպքը․ մահացողը 39 տարեկան է․ Интерфакс |tert.am|

tert.am: Մոսկվայում 39-ամյա տղամարդ է մահացել երկկողմանի թոքաբորբով և կորոնավիրուսի ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հարցով մոսկովյան օպերատիվ շտաբին:

Նշվում է, որ սա Մոսկվայում առաջին դեպքն է, երբ կորոնավիրուսից մահանում է 40 տարեկանից ցածր տարիքով մարդ: Հիվանդին երեք օր շարունակ արհեստական շնչառական սարք է միացված եղել: Նա հաճախասրտություն, բազմաօրգանային անբավարարություն և մի շարք այլ հիվանդություններ է ունեցել:

Սա կորոնավիրուսից մահացության 20-րդ դեպքն է Մոսկվայում: 39-ամյա հիվանդի մահվան մասին ավելի վաղ հայտնել էր նաև Կոմունարկայի քաղաքային 40-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, որի մոտ նույնպես օրեր առաջ կորոնավիրուս է ախտորոշվել օրեր:

Հինգշաբթի օրվա տվյալներով՝ Մոսկվայում վարակման 2475 դեպք է գրանցվել, 140 մարդ ապաքինվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել