Երկուշաբի՝ ապրիլի 6-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի տոմսերն ամբողջությամբ սպառվել են՝ Հայաստան վերադարձողների մեծ թվով պայմանավորված: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու քաղաքացիներին խնդրում հանգստություն պահպանել, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է:

«Հարգելի քաղաքացիներ.

խնդրում ենք բոլորիդ պահպանել հանգստություն, իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է։ Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։

Մեր աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր զանգերին։ Վերջին ժամերին հեռախոսազանգերի քանակը գերազանցել է վեց հազարը։ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Վայրը սահմանվում է պարետի կողմից և ենթակա չէ հրապարակման։ Շարունակում ենք իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ»,-ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջում։