Մոտ 3 մլրդ դրամ է պետք Սևանա լճի տարածքում 3 մաքրման կայան տեղադրելու համար. ՀՀ շրջակա միջավայրի նախարար |shantnews.am|

17:10 - 11 հուլիսի, 2019

shantnews.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն, անդրադառնալով Սևանա լճի լուծված ու չլուծված խնդիրներին, խոսել է նաև այն մասին, թե որքան կարժենա մաքրման կենսաբանական նյութերի կայանների տեղադրումը երեք խոշոր քաղաքներում՝ Գավառում, Մարտիունում և Վարդենիսում:

Հայտնի է, որ այդ երեք քաղաքաներում միայն տեխնիկական մաքրման կայաններ կան. «Առաջարկներ են մեզ ներկայացվել: Մարտունու համար, բնակիչների քանակից ելնելով, 888 մլն դրամ է: 12 հազար բնակչությամբ Վարդենիսը՝ 888 մլն դրամ, Գավառի բնակչությունը՝ 18.6 հազար՝ 1 մլրդ 184 մլն դրամ: Սա տարբերակներից մեկն է, մենք ներկայացրել ենք կառավարություն: Բայց նաև այլ առաջարկներ ենք ստանում՝ ոչ միայն Հայաստանից: Սա Հայաստանում գործող այն ընկերությունն է, որը 14 մաքրման կայաններ է դրել», – ասել է նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել