«Մուլտի գրուպ»-ի տնօրենը կշարունակի մնալ ազատության մեջ․ դատարանը մերժեց Դատախազության բողոքը |factor.am|
07:35 - 28 հոկտեմբերի, 2019

«Մուլտի գրուպ»-ի տնօրենը կշարունակի մնալ ազատության մեջ․ դատարանը մերժեց Դատախազության բողոքը |factor.am|

factor.am: «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ կշարունակի մնալ ազատության մեջ։ Դատախազությունը բողոքարկել էր Առուստամյանին գրավով ազատ արձակելու Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատարանը, փաստորեն, մերժեց Դատախազության բողոքը։

Սեդրակ Առուստամյանը վերջերս 20 մլն դրամի գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել