news.am: Մսավաճառներն ու անասնապահներն այսօր՝ հունվարի 17-ին, բողոքի ակցիա են իրակականացնում Կառավարության դիմաց։

Նրանք բողոքում են Կառավարության այն որոշման դեմ, որով տնային պայմաններում անասունների մորթ իրականացնելն արգելվում է, պետք է անասունի մորթն իրականացվի սպանդանոցում։

Ակցիա իրականացնողներից մեկն ասաց, որ անասնատերերից մի քանիսն այս պահին ՍԱՊԾ-ում հանդիպում են պաշտոնատար անձանց հետ։ Նրանք հույս ունեն, որ ընդհանուր հայտարարի կգան։

 

Հիշեցնենք, որ երեկ նրանք կրկին Կառավարության դիմաց էին՝ նույն պահանջով։