Մրցութային հանձնաժողովն ամփոփում է Կորոնավիրուսի տարածման կանխարգելման հաղթահարմանը աջակցելու նպատակով հայտարարարված դրամաշնորհների մրցույթի հայտերը
16:24 - 06 ապրիլի, 2020

Մրցութային հանձնաժողովն ամփոփում է Կորոնավիրուսի տարածման կանխարգելման հաղթահարմանը աջակցելու նպատակով հայտարարարված դրամաշնորհների մրցույթի հայտերը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մրցութային հանձնաժողովն ամփոփում է Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով հայտարարարված դրամաշնորհների մրցույթի հայտերը:

Դիմորդների նախագծերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների բաշխվածքը հետևյալն է՝ 2 մլն դրամ գումար հարկավոր է 18 (13.5%), 3 մլն՝ 27 (20.3 %), 5 մլն՝ 28 (21.1%) և 10 մլն՝ 60 (45.1%) նախագծերի իրագործման համար:

Բավական հետաքրքիր նախագծեր կան։ Առավել մանրամասներ կներկայացնենք ամփոփման ու գնահատման գործընթացների ավարտից հետո»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել