ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման կարիքների գնահատում» ծրագիրը կիրականացվի Հայաստանում
11:51 - 24 մայիսի, 2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման կարիքների գնահատում» ծրագիրը կիրականացվի Հայաստանում

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 26-ից հունիսի 2-ը կիրականացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման կարիքների գնահատում» ծրագիրը:

Ինչպես հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, ծրագրի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ տարվող աշխատանքները և գնահատել Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության արդի իրավիճակը, հիմնական կարիք­ները, օրենսդրական դաշտի կարգավորումները, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգը, ինչպես նաև սահմանել ոլորտի խնդիրներին ու զարգացմանը ուղղված առաջնահերթությունները:

Այն կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածա­շրջանային հետազոտությունների Սոֆիայի կենտրոնի, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ:

2019 թվականի մարտին Սոֆիայի կենտրոնը ծրագրի մասնակից փորձագետների ընտրություն է իրականացրել, որի արդյունքում ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հավա­տարմագրված փորձագետ Ա. Ստաշկևիչը (Բելառուսի Հանրապետություն): Նշյալ օրերին փորձագետը Հայաստանում շրջայցեր է իրականացնելու ոլորտի տարբեր հաստատություններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել