Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան
06:43 - 21 սեպտեմբերի, 2019

Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը: Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զարգացման համար: Այդ գործում մեծ է Ձեր անձնական ավանդը:

Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն և մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել