Նազարյանը կոչ է անում՝ որևէ դատավորի կողմից գործած անօրինականության մասին փաստեր ունենալու դեպքում անհապաղ հրապարակել
11:45 - 22 մայիսի, 2019

Նազարյանը կոչ է անում՝ որևէ դատավորի կողմից գործած անօրինականության մասին փաստեր ունենալու դեպքում անհապաղ հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տարածել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությունը, որով նա կոչ է անում՝ որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության մասին փաստեր ունենալու դեպքում անհապաղ հրապարակել։

Նա մասնավորապես ասել է․

«Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել