Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է. Անդրանիկ Քոչարյան |shantnews.am|

09:40 - 23 հոկտեմբերի, 2019

shantnews.am։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմումին: Նա նշեց՝ հանդես է գալիս նաև որպես նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ընկեր և ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի հարցերով խորհրդական:

«Հոկտեմբերի 27-ը այն հրեշավոր ահաբեկչական գործողությունն էր, որը Հայաստանի ողջ հեռանկարը կասեցրեց, և կասեցումը տևեց 20 տարի: Նա 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որ իր նկատմամբ նախաքննությունը մեղմվեր, եթե ինքը նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն տար ՀՀ-ին՝ հասկանալու՝ հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել»,- ասաց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել