«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի |armtimes.com|
21:03 - 08 ապրիլի, 2020

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի |armtimes.com|

armtimes.com: «Ես արդեն տեղեկացրել եմ Սերժ Սարգսյանի գրասենյակին, որ առավոտյան 11:00-ին իմ պառլամենտական մեյլից իր հարցի պատասխանը կուղարկեմ». մեզ հետ զրույցում քիչ առաջ այս մասին տեղեկացրեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Սարգսյանի գրասենյակը շուրջ մեկ ժամ առաջ հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Քոչարյանից ստացած գրությունից հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում:

Սարգսյանի գրասենյակի հայտարարությունում նշվում էր, որ այդ պայմանի բավարարումից է կախված նիստին մասնակցելու Սարգսյանի որոշումը:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենք խնդիր չունեն այդ պահանջը բավարարելու հետ եւ այդ մասին պարզ շարադրել էին ավելի վաղ Սարգսյանին ուղղված գրությունում։

«Մենք առավոտյան այդ մտահոգիչ կետն էլ կուղարկենք իրեն: Մենք խնդիր չունենք բավարարելու: Հստակ գրել էինք՝ բավարարվում է՝ գործող օրենքների շրջանակներում: Օրենքներն էլ պետական գաղտնիքի մասին են: Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում մենք ինչ ենք ասում»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Խաչատուրովին հարցեր կան, որոնք պիտի ուղղվեն՝ մինչեւ Սերժ Սարգսյանին հրավիրելը:  Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Խաչատուրովի մերժումը Սարգսյանին լսելու համար խնդիրներ չի առաջացնում:

Քոչարյանը նախ ծիծաղելի համարեց Խաչատուրովի՝ հանձնաժողով չներկայանալու փաստարկները, ապա նկատեց.

«Դե հիմա Խաչատուրովը մերժեց էս պահին, մենք կլրացնենք Սերժ Սարգսյանին լսելով: Հետո  Խաչատուրովը, իմ կարծիքով, ինքնակամ կգա եւ մնացած հարցերին կպատասխանի»:

Կրկին հրավե՞ր եք ուղարկելու՝ հետաքրքրվեցինք.

«Ես իմ վերջին երկու հարցազրույցներում ասել եմ, որ մեր հանձնաժողովի դուռը բաց է Խաչատուրովի առջեւ: Ձեր լրատվամիջոցի միջոցով եւս կրկնում եմ դա: Հրավեր մեկ անգամ ենք գրում, հո մուկն ու կատու չե՞նք խաղում»,- պատասխանեց նա:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել