Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցների ճակատագրին և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործընթացներին: