factor.am։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանապետի պաշտոնից Վալերի Օսիպյանին պաշտոնից ազատելու առաջարկը: Այն, սակայն, դեռ չի ստորագրվել: «Երբ ստորագրվի, անմիջապես կհրապարակվի մեր պաշտոնական կայքում»,- ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: