Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի  նախկին գլխավոր հրամանատարին
12:18 - 07 հունիսի, 2019

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատարին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Դիլիջանում մեկնարկելիք գագաթնաժողովի աշխատանքներին: Գեներալ Ջոնսը ողջունել է նման հեղինակավոր միջոցառման անցկացումը Հայաստանում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների, ինչպես նաև համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել