Նախազգուշացրել էի՝ դատարանների հարցը չփորձեն լուծել քաղաքական պրեսինգով․ Նաիրա Զոհրաբյան |shantnews.am|
11:09 - 15 հուլիսի, 2019

Նախազգուշացրել էի՝ դատարանների հարցը չփորձեն լուծել քաղաքական պրեսինգով․ Նաիրա Զոհրաբյան |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի համար անակնկալ չէր Վենետիկի հանձնաժողովի արձագանքը Հայաստանում դատական իշխանության շուրջ զարգացումներին։ Պատգամավորն այսօր լրագրողներին հայտնեց, որ իշխանության ներկայացուցիչներին դեռ հունիսին էր զգուշացրել, որ եթե շարունակեն քաղաքական միջոցներով հարցը լուծելու փորձերը, կոշտ պատասխան են ստանալու հանձնաժողովից։

«Քանիցս ասել եմ, որ եթե գործընթացները մնան քաղաքական դաշտում (իսկ այս պահին գործընթացները ոչ թե իրավական դաշտում են, որտեղ այդ գործընթացները պիտի լինեին, այլ քաղաքական դաշտում են), մենք ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը»,- ասաց Զոհրաբյանը։

Նա պատմեց, որ Ստրասբուրգ գործուղման ժամանակ հանդիպումներ է ունեցել հանձնաժողովի անդամների հետ ու վերադառնալուց հետո իշխանության ներկայացուցիչներին հորդորել է քաղաքական պրեսինգով չլուծել խնդիրները, քանի որ գնահատականը կոշտ կլինի։ Սակայն իշխանության պատգամավորները, ըստ նրա, լուրջ չեն վերաբերվել այդ զգուշացումներին։

Իսկ հանձնաժողովի հայտարարությունը, ըստ Զոհրաբյանի, վերաբերում է մի քանի հարցերի՝ դատարաններն արգելափակելուն, սահմանադրական դատարանի դատավոր-անդամ լեզվախաղերին, սահմանադրական դատարանի լեգիտիմությանը և այլն։

«Մենք պիտի ունենանք ազատ դատական համակարգ։ Եվ գործընթացները, որ պիտի արվեն դատական համակարգը առողջացնելու համար, պետք է արվեն բացառապես իրավական դաշտում։ Այս պահին, ցավոք, այս խնդիրը դեռևս շարունակում է մնալ քաղաքական դաշտում, ինչը վատ է, վատ է և շատ վատ է», – ասաց Զոհրաբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել