Նախարարի խոսքով` բուհերն ու դպրոցները ներգրավված չեն լինելու հանրաքվեի քարոզարշավին |armenpress.am|
18:44 - 24 փետրվարի, 2020

Նախարարի խոսքով` բուհերն ու դպրոցները ներգրավված չեն լինելու հանրաքվեի քարոզարշավին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին բուհերի ու դպրոցների ներգրավվածություն չի լինելու: Այս մասին Հարությունյանն ասաց փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Երկու օրինակ ունեք ընտրությունների, որ որևէ բուհ և դպրոց քարոզարշավին չի մասնակցել: Չի եղել, չկա ու չի լինելու ներգրավվածություն»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու է, սակայն գրաֆիկը դեռ չի հստակեցրել, իսկ նախարարությունում զբաղվածությունը մեծ է:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումըՍահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ինՍահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել