Նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
10:36 - 11 փետրվարի, 2020

Նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախարարը հանդիպումներ կունենա Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ։ 

Կքննարկվեն փոխադարձ համագործակցությանը, գործակցության նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել