Նախկինում երկրից տարված միջոցների բացահայտման ուղղությամբ արդյունքներ կան արդեն. գլխավոր դատախազ |lragir.am|
07:33 - 10 մայիսի, 2019

Նախկինում երկրից տարված միջոցների բացահայտման ուղղությամբ արդյունքներ կան արդեն. գլխավոր դատախազ |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր շարունակում է ներկայացնել դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Մենք ունենք արդյունք, միջազգային համագործակցության արդյունքում մեր քրեական գործի շրջանակներում հանցագործությամբ պարզել ենք դրսում գտնվող պատճառված վնաս: Եվ այս պահի դրությամբ դեռևս արդյունքն այն է, որ հնարավորություն ենք ունեցել արգելադրել դրա տնօրինումը»,- ասաց գլխավոր դատախազը;

Նա նշեց, որ երկրից տարված ակտիվների վերադարձը նախ իրավական մի գործընթաց է, որն ունի մասնավոր և ընդհանուր դրսևորումներ: Մասնավոր դրսևորումն այն է, որ յուրաքանչյուր քրեական գործի շրջանակներում այդ քրեական գործի քննության առարկա է հանդիսանում պատճառված վնասը կամ, այսպես կոչված, հափշտակված գումարների շարժի պարզումը:

Եվ երբ պարզվում է, որ որպես մեղադրյալ ներգրավված կամ կասկածվող անձը համապատասխան հափշտակած գումարների արդյունքում նաև երկրից դուրս անշարժ, շարժական գույք կամ բանկային հաշիվներ ունի, ապա քրեադատավարական պարզ ընթացակարգեր են գործադրվում նախ դրանց ամբողջ շարժը պարզելու, ապա դրանց տնօրինումն արգելադրելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել