Նախկին զինծառայողը 16-րդ օրն է՝ Կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում |hetq.am|
08:15 - 23 հուլիսի, 2019

Նախկին զինծառայողը 16-րդ օրն է՝ Կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում |hetq.am|

hetq.am։ Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը 16-րդ օրն է` Կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում:

Խաչատրյանն ասաց, որ հացադուլի սկզբնական օրերին էին միայն ՊՆ-ից կապ հաստատել իր հետ, սակայն վերջին օրերին որևէ տեղեկություն չունի իր խնդրի հնարավոր լուծման վերաբերյալ: Խաչատրյանը արդեն մի քանի օր է՝ իրեն լավ չի զգում:

Նախկին զինծառայողը Պաշտպանության նախարարությունից պահանջում է իրեն վճարել աշխատանքից ազատելու համար աշխատավարձի միանվագ տասնհինգապատիկ վճարը, ինչպես նաև պահանջում է փոխհատուցում շաբաթ օրերին աշխատելու համար:
Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: Վերջինս փոխանցեց, որ փորձում են խնդիրը լուծել օրենքի սահմաններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել