«Նախկին իշխանությունների ներկայացուցիչները հրավիրվում են Հանրային». Վահագն Թևոսյան |factor.am|
15:07 - 23 հուլիսի, 2019

«Նախկին իշխանությունների ներկայացուցիչները հրավիրվում են Հանրային». Վահագն Թևոսյան |factor.am|

factor.am: Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի հետ.

– Վերջին օրերին, հավանաբար նկատել եք, Հանրային հեռուստաընկերությունը դարձել է քննարկումների թեմա: Անընդհատ առաջարկներ են ներկայացվում՝ ինչը կարելի է փոխել, ինչը՝ ոչ: Դուք ժամանակին աշխատել եք Հանրային հեռուստաընկերությունում, լրատվական բաժինն եք ղեկավարել: Ի՞նչը կփոխեիք Հանրայինում:

– Ես կարծում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը միշտ է եղել խոսակցությունների թեմա, ուղղակի փոքրիկ առիթ է պետք եղել, որպեսզի այդ խնդիրը բարձրանա, և դա հրաշալի է: Այո՛, Հանրային հեռուստաընկերության, ընդհանրապես հանրային բարիք ստեղծող ցանկացած հանրային ինստիտուտի հետ կապված քննարկումները պարտադիր են և անհրաժեշտ: Ցանկալի կլիներ, որ դրանք աստիճանաբար տեղափոխվեին շատ ավելի առողջ և կառուցողական փուլ, քանի որ այս պարագայում այդ քննարկումներն այնքան էլ առողջ և կառուցողական չեն: Ես որպես լուրերի ղեկավար շատ կարճ եմ աշխատել, և այդ փուլն օգտագործել եմ ադապտացիայի և խնդիրները հասկանալու համար, որովհետև Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունն էականորեն տարբեր է այլ՝ մասնավոր հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի պաշտոնից: Ըստ էության՝ ես ինչ հասցրել եմ, փոխել եմ այնտեղ, բայց քանի որ ինքս տեսակով և արյունով ինստիտուցիոնալիստ եմ, ես կարծել եմ, որ էվոլյուցիոն ճանապարհը և հարաբերությունների ինստիտուցիոնալացումը համակարգի կայացման և բարեփոխումների միակ ճանապարհն են: Իհարկե՝ կան նաև այլ մոտեցումներ և դիտանկյուններ, որոնք ենթադրում են արմատական փոփոխություններ, և դրանով պայմանավորված՝ կա նաև դիսկուրս հանրային տարբեր խմբերի միջև՝ ընդհուպ բախման հասնող:

– Դուք ի՞նչ խնդիրների եք բախվել լրատվական ծառայությունը ղեկավարելիս:

– Լուրերը ղեկավարելու ընթացքում կային ժառանգություն ստացած մշակույթը հաղթահարելու և կարծրատիպային մտածողությունները կոտրելու բարդություններ, և հիմնականում ժամանակը դրան է տրամադրվել: Հիմա չեմ ուզում անդրադառնալ՝ ինչ է եղել, ես միշտ գերադասում եմ խոսել այն մասին, թե ինչ է լինելու:

Շարունակությունը՝ այստեղ

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել