Նախկին ոստիկանապետի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը |azatutyun.am|
09:38 - 17 հոկտեմբերի, 2019

Նախկին ոստիկանապետի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը |azatutyun.am|

azatutyun.am։ Քննչական կոմիտեն հաստատում է՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը: Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը, սակայն, թե վկան խոստացել է մի քանի օրից վերադառնալ:

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննված անձը, այո, այս պահին չի գտնվում երկրում», - ասաց Հարությունյանը՝ ընդգծելով․ - «Քրեական գործերի շրջանակներում վկայի կարգավիճակ ունեցող անձին որևէ մեկը երկրից դուրս գալու արգելք չի կարող ներկայացնել, որովհետև օրենսդրությամբ սահմանված է, որ խափանման միջոց կարող է ընտրվել միայն կասկածյալի և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց»:

«Նշեմ, որ վկան նախաքննական մարմնին տեղյակ է պահել, որ ընդամենը մի քանի օրից կվերադառնա երկիր», - ասաց Քննչական կոմիտեի խոսնակը:

Հիշեցնենք, սեպտեմբերի վերջին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Գործի շրջանակում հարցաքննվել էր նաև Հայկ Հարությունյանի հետ նույն առանձնատանը գտնված անձը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել