Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին կմնա կալանքի տակ․ գրավի միջնորդությունը մերժվել է |pastinfo.am|
18:51 - 25 ապրիլի, 2020

Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին կմնա կալանքի տակ․ գրավի միջնորդությունը մերժվել է |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, կշարունակի մնալ կալանավորված: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը: Այս մասին հայտնեց պաշտպան Գոռ Գևորգյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ դատարանին առաջարկված գրավի չափը եղել է 5 մլն ՀՀ դրամ: Պաշտպանը տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել