Նախքան ընտրատեղամասեր այցելելը զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ եւ ախտահանիչ միջոցներ
11:20 - 31 մարտի, 2020

Նախքան ընտրատեղամասեր այցելելը զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ եւ ախտահանիչ միջոցներ

Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկած համապետական ընտրություններին, ինչպես ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, այնպես էլ զինծառայողները այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն:

«Պետք է նշել, որ հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, բանակի հրամանատարության կողմից արվել է առավելագույնը ընտրությունների ժամանակ զինծառայողների շրջանում համավարակի տարածումը բացառելու եւ վերջիններիս առողջությանը վնաս չհասցնելու համար: Այդ նպատակով, նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ եւ ախտահանիչ միջոցներ:

Ընտրություններին մասնակցող զինծառայողները, կարեւորելով յուրաքանչյուր քվեի արժեքը, իրենց քաղաքացիական պարտքը կատարում են առավել անվտանգ, բարեկեցիկ ու պաշտպանված Արցախ ունենալու համոզմունքով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել