Նաշխուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները |factor.am|
08:46 - 19 հուլիսի, 2019

Նաշխուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները |factor.am|

factor.am։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը կշարուկի ԲԴԽ անդամի իր լիազորությունները: Այս մասին հայտնի դարձավ Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով այսօր հրավիրված ԲԴԽ նիստին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ որպես վկաներ հրավիրված ԲԴԽ անդամի նախկին թեկնածուներ՝ Սուրեն Անտոնյանը և Միքայել Ստեփանյանը նիստին չեն ներկայանալու: ԲԴԽ անդամները նշել էին, որ Սուրեն Անտոնյանը վատառողջ է, իսկ Միքայել Ստեփանյանը գտնվում է արձակուրդի մեջ:

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանն առաջարկել էր նիստը հետաձգել, սակայն առաջարկը 3 կողմ, 5 դեմ ձայնով մերժվել էր: Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել ինը ամիս առաջ, բայց չէր երդվել, ինչը մի շարք իրավապաշտպաններ օրենքի խախտում էին համարել:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտարարել էր, որ հրավիրվելու է նիստ՝ Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ լիազորությունների դադարեցման պահանջով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել