Նավալնին 30 օրվա ազատազրկման է դատապարտվել |azatutyun.am|
07:00 - 25 հուլիսի, 2019

Նավալնին 30 օրվա ազատազրկման է դատապարտվել |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի դատարանը 30 օրվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն՝ շաբաթավերջին հրավիրված չարտոնված հավաքին ընդառաջ։

Երեկ նաև ընդդիմադիր այլ գործիչների՝ Ռուսաստանի մայրաքաղաքի դումայի ընտրություններում առաջադրված թեկնածուներ Դմիտրի Գուդկովի, Իվան Ժդանովի և Ալեքսանդր Սոլովյովի տներում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել։
Գուդկովի կինը Թվիթերում գրել է, որ շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ գիշերը խուզարկել են իրենց տունը։ Նրանք փնտրել են նյութեր հուլիսի 27-ին նախատեսված ընդիմադիրների բողոքի ակցիայի հետ կապված։

Քաղաքային դումայում առաջադրված ընդդիմադիր երկու այլ թեկնածուների՝ Յուլիա Գալյամինային և Լյուբով Սոբոլին չորեքշաբթի օրը Քնչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության՝ Մոսկվայի ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու գործի շրջանակում։

Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ Գենադի Գուդկովին ևս հարցաքննության են հրավիրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել