Նարեկ Սարգսյանի գործով էքստրադիցիոն պրոցեսի մեջ ենք. Արթուր Դավթյան |armtimes.com|
08:18 - 17 ապրիլի, 2019

Նարեկ Սարգսյանի գործով էքստրադիցիոն պրոցեսի մեջ ենք. Արթուր Դավթյան |armtimes.com|

armtimes.com: Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործով էքստրադիցիոն պրոցեսի մեջ ենք: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն հարցերով համաժողովից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Որեւէ նոր բան չունեմ ձեզ ասելու: Էքստրադիցիոն բնական գործընթացի մեջ ենք, չունենք որեւէ այլ նորություն, որի մասին հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտություն կա»,- ասաց Դավթյանը:

Հարցին, թե ճի՞շտ է, որ Սարգսյանը Չեխիայի իշխանություններից քաղաքական ապաստան է հայցել, Դավթյանը պատասխանեց. «Գտնվում ենք բնական միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված կարգերով էքստրադիցիոն պրոցեսի մեջ»:
Հարցին, թե կա՞ նման տեղեկություն, Դավթյանը պատասխանեց. «Չկա այդպիսի տեղեկություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել