Նեթանյահուն հրամայել է իսրայելական բանակին «զանգվածաբար գրոհել» Գազայի հատվածի զինյալների նկատմամբ |tert.am|
12:36 - 05 մայիսի, 2019

Նեթանյահուն հրամայել է իսրայելական բանակին «զանգվածաբար գրոհել» Գազայի հատվածի զինյալների նկատմամբ |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ բանակին Գազայի հատվածից հրթիռակոծումը չդադարեցնող պաղեստինցի զինյալների նկատմամբ «զանգվածաբար գրոհելու» հրաման է տվել, գրում է Times of Israel պարբերականը:

«Այսօր առավոտյան ես Իրսայելի պաշտպանության բանակին Գազայի հատվածում ահաբեկչական տարրերի նկատմամբ զանգվածաբար հարվածներ իրականացնելու հրաման եմ տվել», - ասել է հրեական պետության վարչապետը կաբինետի նիստի ժամանակ:

Նա հավելել է, որ կարգադրել է հզորացնել անկլավի սահմանին տեղակայված զորքը հավելյան բրոնետեխնիկայով, հրետանիով և հետևազորով:

Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտարարել էին երկրի հարավային սահման զրահատանկային ջոկատ ուղարկելու մասին, որն անհրաժեշտության դեպքում կմասնակցի հարձակողական գործողություններին:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ տեղյակ չէ՝ արդյոք հրադադարի շուրջ բանակցություններ են վարվում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել