Ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը. նախարարություն
06:00 - 09 նոյեմբերի, 2019

Ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը. նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը: «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում նախարար Պապիկյանը, ողջունելով զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությունը, առաջարկել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում մարզային նախագծերն ընդգրկելիս հաշվի առնել ոլորտային բազմազանությունը և տարածքային համաչափ զարգացման սկզբունքը, ինչը կխթանի ինչպես տուրիստական ներհոսքին տարբեր մարզեր, այնպես էլ տարածաշրջանների տնտեսական զարգացմանը: Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ այն համարելով կոմիտեի և մարզերի միջև համագործակցության մեկնարկի լավ հնարավորություն:

Մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մարզերում զբոսաշրջային առումով գրավիչ թիրախային համայնքները, զբոսաշրջային ուղղությունների և ենթակառուցվածքների զարգացման առաջարկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՝ առաջարկվող նախագծային փաթեթներն ուսումնասիրելու և դրանք ըստ նպատակահարմարության ծրագրում ընդգրկելու վերաբերյալ: «Հիշեցնենք, որ մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի կողմից մարզպետներին էր ներկայացվել ՀԲ-ի Մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի առնչությամբ նախարար Պապիկյանը հանձնարարել էր մարզպետներին ներկայացնել մրցունակ զբոսաշրջային նախագծեր՝ծրագրում ընդգրկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել