Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության պլանը |aysor.am|
13:41 - 18 հունիսի, 2019

Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության պլանը |aysor.am|

aysor.am։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն Ուֆայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մի շարք երկրների գործընկերների հետ:

ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը լրագրողներին ասել է, որ Նիկոլայ Պատրուշևը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցությունը, նաև այդ երկրների հետ մինչև այս տարվա վերջ անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության պլանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել