Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ՝ քրգործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու. ՀՔԾ պարզաբանումը
08:43 - 25 հունվարի, 2020

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ՝ քրգործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու. ՀՔԾ պարզաբանումը

ՀՔԾ մամուլի թարտուղար Մարիա Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Hraparak.am» լրատվական կայքում 24.01.2020թ.֊ին հրապարակված «Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում, իսկ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ, անհեթեթ և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից։»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել