Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում. Ադամ Շիֆ |factor.am|
07:18 - 02 հոկտեմբերի, 2019

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում. Ադամ Շիֆ |factor.am|

factor.am։ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Լոս Անջելեսում կայացած հանրային հանդիպման մասին:

«Անցյալ շաբաթ ես պատիվ ունեի հազարավոր հայերի հետ միասին ողջունելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լոս Անջելեսում: Ու թեև Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, բայց, կարծում եմ, բոլորս պիտի համաձայնենք, որ Լոս Անջելեսը հայ սփյուռքի մայրաքաղաքն է:

Լոս Անջելեսում իմ բազմաթիվ գործընկերների և բարեկամների հետ միասին ես հետաքրքրությամբ ու ոգևորությամբ հետևում էի, թե ինչպես է Հայաստանում կայանում ժողովրդավարությունը թավշյա հեղափոխությունից հետո: Քաոսային իրավիճակից իշխանության խաղաղ փոխանցումը և ազատ ու արդար ընտրությունների անցկացումը վկայում են Հայաստանի ժողովրդավարության ամրության մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում: Ես հպարտ եմ ներկայացնել մի շրջան, որն ունի մեծ և կենսունակ հայ համայնք: Ես շարունակելու եմ աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել