Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․04․20 (թարմացվող)
21:36 - 04 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․04․20 (թարմացվող)

21։13- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 4-ի ժամը 21:00-ի դրությամբ 159 է:5526 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 344 մարդ՝ հիվանդանոցում՝  հատուկ  հսկողության տակ: 159 հոգուց 31-ն ապաքինվել է, մեկը՝ մահացել: |aliq.ge|

 

20։35- Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի «Էրեբունի» հայ համայնքը  ֆինանսավորել է COVID-19-ը՝ նոր տիպի կորոնավիրուսն ախտորոշելու նպատակով վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը, որը կգործի Ժիտոմիրի Գերբաչևսկու անվան կլինիկական հիվանդանոցի կազմում: Բացի այդ՝ հայերի տարածաշրջանային համայնքը հազարավոր դիմակներ է նվիրել մարզային ուռուցքաբանության կլինիկային և թիվ 2 քաղաքային հիվանդանոցին: |armenpress.am|

 

19։58- Միացյալ Թագավորությունում 24 ժամում մահացել է կորոնավիրուսով վարակված 708 մարդ: Տեղի ժամանակով ապրիլի 3-ին ժամը 17:00-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում հոսպիտալացված անձանցից, ովքեր կորոնավիրուսի դրական ախտորոշում են ունեցել, մահացել է ընդհանուր առմամբ, 4 հազար 313 մարդ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 708-ով: |armenpress.am|

 

19։52- Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավոր կացարան ապահովելու նպատակով, Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան, խնդրում է շտապ կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ:
Թեժ գիծ՝ +7/863/253-67-45, +7 (961) 408 - 44 - 23( WhatsApp/Viber) [ՀՀ ԱԳՆ]

 

16։04-Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: [ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին] |armenpress.am|

15։56- Իրանում ապրիլի 4-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2 հազար 560-ով:  
Իրանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 55 հազար 743: 
Մահացածների թիվն ավելացել է 158-ով՝ կազմելով 3 հազար 452: 
Ապրիլի 4-ի տվյալներով մեկ օրում ապաքինվածների շարքը համալրել է 1.801 մարդ: 
Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 19 հազար 736: [Իրանում Հայաստանի դեսպանություն] |armenpress.am|

13։14- «Վրաստանում գրանցվել է առաջին մահվան դեպքը կորոնավիրուսից։ 79-ամյա հիվանդը մեր կլինակա է բերվել մարտի 31-ին, որի թեստը դրական պատասխան տվեց։ Նա ուներ երկկողմանի թոքաբորբ, սուր շնչառական խանգարում ու սուր սեփսիս»։ [ Առաջին համալսարական կլինիկայի տնօրեն Լևան Ռաթիանի]

12։26- Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց։ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել նշված կանոններին:

12։17- Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացությունների թիվը վերջին երկու օրերի ընթացքում աճել է 61 տոկոսով: Այս պահին Ֆրանսիայում կորոնավիրուսից մահվան 6 507 դեպք կա, իսկ 82 165 մարդ վարակվել է կորոնավիրուսով: 
 Ապրիլի 3-ի դրությամբ ծերանոցներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 17 827-ի: |pastinfo.am|

12։05- Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով ներկայում բժշկական հսկողության տակ է գտնվում 205 հազար 612 մարդ:Ընդհանուր առմամբ՝ վերջին ամիսներին կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ եղել է մոտ 390 հազար մարդ:
Այս ընթացքում կատարվել է 639 հազար թեստավորում:
Ռուսաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 4 հազարից ավելին է: Մահացել է 34 մարդ: |armenpress.am|

11։57- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 118 հազար 46-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 59 հազարը: Ապաքինվել է ավելի քան 229 հազար 150 մարդ: 
🇺🇸Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 277 հազար 475 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 7 հազար 400-ը: 
🇮🇹Իտալիայում վարակվածության ընդհանուր ցուցանիշը 119 հազար 827 է, մահացությանը՝ 14 հազար 681-ը:

11։48- 🎼🎹Երգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով։ Նա հաստատել է փաստը և նշել, որ երեք շաբաթ առաջ կորոնավիրուսի թեստի արդյունքները հաստատել են, որ իր և իր երեքամյա տղայի մոտ կա վարակվածություն։ Նրա ընտանիքը երկու շաբաթ տանն է մնացել և հետևել բժշկի ցուցումներին:
Pink-ը մեկ միլիոն դոլար է հանգանակել COVID-19-ի համաճարակի դեմ պայքարի հիմնադրամներին: |aysor.am|

11։34- Չինաստանում կորոնավիրուսն օրեցօր նահանջում է: Այս պահին հիվանդանոցում է գտնվում 1558 մարդ: Վարակվածների 94 տոկոսն ապաքինվել է:
Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը 81 639 է, որից 76 755-ն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում գրանցվել է վարակման 19 նոր դեպք, 1 օրում մահացել է 4 մարդ: |ria.ru|

11:19- 120 հազարից ավելի մարդ է ստորագրել առցանց պահանջ, որով ԱՄՆ ռազմական նավատորմի ղեկավարությանը կոչ է արվել պաշտոնում վերակագնել «Թեդոր Ռուզվելտ» ռազմական ավիանավի կապիտան Բրետ Կրոզիերին։
 Հիշեցնենք, որ Կրոզիեն աշխատանքից ազատվել էր նրանից հետո, երբ նամակ էր տարածել, որ չնայած ավիանավի վրա կա կորոնավիրուսով ախտահարված մոտ 100 մարդ, ղեկավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում հիվանդներին էվակուացնելու ու մեկուսացնելու համար, ինչը վտանգի տակ է դնում ավիանավի ողջ անձնակազմը։

11:08- Բուլղարիա խորհրդարանը ուրբաթ օրը  ևս մեկ ամսով երկարեցրել է արտակարգ դրության ռեժիմը։ Այս պահի դրությամբ երկրում կա վարակի  485 հաստատված դեպք։ |reuters.com|

10։28- Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 155-ի: 
Կարանտինում կա 5526 մարդ, իսկ ստացիոնար ռեժիմում `344 մարդ:
155-ից 28-ը համարվում է առողջացած: |aliq.ge|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել