Նոր ցնցում Ադրիատիկ ծովում. Ալբանիայում երրորդ օրն անընդմեջ երկրաշարժներ են տեղի ունենում |tert.am|
05:13 - 29 նոյեմբերի, 2019

Նոր ցնցում Ադրիատիկ ծովում. Ալբանիայում երրորդ օրն անընդմեջ երկրաշարժներ են տեղի ունենում |tert.am|

tert.am: Ալբանիայի ափամերձ հատվածում՝ Ադրիատիկ ծովում, այսօր 4.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորությամբ՝ մայրաքաղաք Տիրանայից 42 կմ հեռավորությամբ:

Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

Նոյեմբերի 27-ին կրկին ցնցումներ են տեղի ունեցել Ալբանիայում՝ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել